03.05.2019|
01:11
Ճանկաթաղի երեխաների երգ ու պարի պարգևած ուրախությունը ցնծության վերածվեց Մարտակերտում, որտեղ նույնպես նշանակալի իրադարձություն էր. միության ծրագրով վերակառուցված կիսավեր երկհարկանի շենքի առջև հավաքվել էին քաղաքի դպրոցականները, ուսուցիչները, շրջանի ղեկավարները, ազատամարտի վետերաններ, ջահել ու ահել մարտակերտցիներ՝ մասնակցելու քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը: